Իրակլի Կոբախիձե. Դիվանագիտական անձնագրերի վիզային սահմանափակումների սահմանումը չափազանց անբարյացակամ քայլ է, հուսանք, որ հունվարի 20-ից հետո որոշ փոփոխություններ կկատարվեն Եվրամիության քաղաքականության մեջ
Թե ինչ որոշում կկայացվի այսօր, նախապես հայտնի է, այս առնչությամբ տեղեկություններ են տարածվել։ Ոչ մի առանձնահատուկ բան, սեղանին միակ բացասականը դիվանագիտական անձնագրերի համար վիզային սահմանափակումների սահմանումն է, այն էլ՝ որոշակի ժամկետից հետո,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է լրագրողների հարցին ի պատասխան, որը վերաբերում էր Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպմանն ու պատժամիջոցների քննարկմանը։
Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ, ի վերջո, Եվրամիությունում կփոխվեն կոնկրետ քաղաքական գործիչների ու բյուրոկրատների դիրքորոշումները։
«Սեղանին դրված միակ բացասական բանը դիվանագիտական անձնագրերի վիզային սահմանափակումների ներդրումն է, նույնիսկ որոշակի ժամկետից հետո։ Իհարկե, սա նույնպես չափազանց ոչ բարեկամական, հակավրացական քայլ է։ Հույս կա, որ, ի վերջո, ԵՄ-ում որոշակի քաղաքական գործիչների և բյուրոկրատների դիրքորոշումները կփոխվեն։ Հույս ունենք, որ հատկապես հունվարի 20-ից հետո Եվրամիության քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ կկատարվեն, մնացածին կսպասենք»,- ասաց վարչապետը։