Իրակլի Կոբախիձե – Չինաստանի հետ հարաբերությունները ամենակարևոր առաջնահերթություններից մեկն են, մեր խնդիրն է հնարավորինս խորացնել քաղաքական և առևտրատնտեսական կապերը

13:44, 27.06.2025

Չինաստանի հետ հարաբերությունները ամենակարևոր առաջնահերթություններից մեկն են, մեր խնդիրն է հնարավորինս խորացնել քաղաքական և առևտրատնտեսական կապերը,- այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանին ուղղված իր տարեկան զեկույցում։

Նրա խոսքով՝ ամեն ինչ կարվի, որպեսզի Չինաստանի հետ գործընկերության համաձայնագիրը արտացոլվի կոնկրետ արդյունքներով։

«Չինաստանի հետ հարաբերությունները մեր երկրի, մեր իշխանության համար ամենակարևոր առաջնահերթություններից մեկն են։ Մեր խնդիրն է հնարավորինս խորացնել քաղաքական և առևտրատնտեսական կապերը Չինաստանի հետ։ Նախանցյալ տարի մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս համաձայնագիրը ապագայում արտացոլվի կոնկրետ արդյունքներով, այս ուղղությամբ ակտիվ աշխատանքը կշարունակվի նաև ապագայում», – ասել է Կոբախիձեն։

Նմանատիպ