Իրակլի Կոբախիձե. Ցավում եմ Իսպանիայում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների համար, Վրաստանն իր համերաշխությունն է հայտնում Իսպանիային այս դժվարին պահին
Իրակլի Կոբախիձե. Ցավում եմ Իսպանիայում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների համար, Վրաստանն իր համերաշխությունն է հայտնում Իսպանիային այս դժվարին պահին

Ցավակցություն եմ հայտնում Իսպանիայում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի համար, որը մարդկային կյանքեր խլեց,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով, այս դժվարին պահին Վրաստանը համերաշխություն է հայտնում Իսպանիային։

«Ես խորապես վշտացած եմ Իսպանիայում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների կապակցությամբ, որոնք մարդկային կյանքեր են խլել: Մեր մտքերը մահացածների և զոհերի ընտանիքների հետ են։ Ցանկանում եմ իմ լիարժեք աջակցությունը հայտնել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին, իսկ իսպանացի խիզախ ժողովրդին մաղթել միասնություն և տոկունություն։ Այս դժվարին պահին Վրաստանն իր համերաշխությունն է հայտնում Իսպանիային»,- նշում է վարչապետը։

Տեղեկության համար, Իսպանիայի հարավ-արևելյան հատվածում աղետ է։ Առնվազն 62 մարդ է զոհվել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով։