Իրակլի Կոբախիձե. Ցավակցում եմ Գիորգի Նեմսաձեի մահվան կապակցությամբ, սա մեծ կորուստ է վրացական ֆուտբոլի համար, նա իր խաղաոճով հավերժական հետք թողեց սպորտի պատմության մեջ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ցավակցություն է հայտնել Վրաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Գիորգի Նեմսաձեի մահվան կապակցությամբ։
«Խորը ցավակցություն եմ հայտնում Գիորգի Նեմսաձեի մահվան կապակցությամբ։ Սա մեծ կորուստ է վրացական ֆուտբոլի համար։ Վրաստանի ազգային հավաքականի նախկին ավագը, ականավոր մասնագետ և մարտական բնավորություն ունեցող առաջնորդ, հաջողությամբ պաշտպանեց ինչպես ազգային հավաքականի, այնպես էլ վրացական և արտասահմանյան ակումբների արժանապատվությունը։ Իր խաղաոճով և չհանձնվող տեսակով նա հավերժական հետք թողեց վրացական սպորտի պատմության մեջ։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Գիորգի Նեմսաձեի ընտանիքին, հարազատներին, թիմակիցներին և համայն Վրաստանին», – նշել է վարչապետը։