Իրակլի Կոբախիձե - Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՆԳՆ-ին, յուրաքանչյուր ոստիկանի, այդ թվում՝ Հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցներին, նրանք կարողացան խափանել «մայդանը» այս երկրում
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՆԳՆ-ին, յուրաքանչյուր ոստիկանի, այդ թվում՝ Հատուկ առաջադրանքների վարչության աշխատակիցներին, նրանք կարողացան խափանել «մայդանը» այս երկրում,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարությքն վարչակազմում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Կառավարության ղեկավարն ընդգծել է նրանց առանձնահատուկ ներդրումը։
«Ներքին գործերի նախարարությանն ամբողջությամբ, մասնավորապես՝ Հատուկ առաջադրանքների վարչությանը հաջողվել է խափանել Մայդանն այս երկրում։ Նրանց ներդրումն այս ամենում առանձնահատուկ է, և այս ամենի համար ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՆԳՆ-ին, յուրաքանչյուր ոստիկանի, այդ թվում՝ հատուկ առաջադրանքների աշխատակիցներին»,- ասել է վարչապետը։