Իրակլի Կոբախիձե. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ներքին գործերի նախարարությանը, անձամբ նախարարին, յուրաքանչյուր ոստիկանի, նրանց վաստակն է, որ պետությունը պատշաճ կերպով արձագանքեց «Մայդանի» հերթական փորձին

14:42, 06.12.2024

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարությանը, անձամբ նախարարին, հատուկ հանձնարարությունների վարչությանը, յուրաքանչյուր ոստիկանի։ Նրանց վաստակն է, որ պետությունը համաչափ և տեղին արձագանքեց «Մայդանի» հերթական փորձին,- կառավարության վարչակազմում հրավիրված ասուլիսում ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, սկզբում եղել են ուժի գերազանցման մի քանի դեպքեր, որոնց հասարակությունը շատ ճիշտ ու առողջ արձագանք է ունեցել:

«Ինչպես գիտեք, ի սկզբանե եղել են ուժի գերազանցման դեպքեր, որոնց հանրությունը շատ ճիշտ ու առողջ արձագանք է ունեցել։ Հենց այս առողջ արձագանքն է մեզ թույլ տվել ճիշտ արձագանքել նման միջադեպերին և, որ ամենակարեւորն է, կանխել նման դեպքերը ապագայում։ Շնորհակալ եմ հասարակության յուրաքանչյուր անդամի առողջ արձագանքի համար»,- ասել է վարչապետը։

Նմանատիպ