Իրակլի Կոբախիձե. Բռնությանը մասնակցած բոլոր անձինք հեղաշրջման փորձի հանցագործության հեղինակներ են, հետևաբար, նրանք պետք է անակնկալների սպասեն առաջիկա օրերին
Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են բռնությանը, հեղաշրջման փորձի հանցագործության հեղինակներ են, հետևաբար, այս մարդիկ պետք է անակնկալների սպասեն առաջիկա օրերին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների աշխատակիցներին շատ ժամանակ չի պահանջվի օրենքը կիրառելու համար։
«Մենք կանխատեսել էինք, որ 30-ից ավելի անամոթ հանցագործներ կբռնվեն, և դուք կարող եք տեսնել, որ մեր կանխատեսումն իրականանում է։ Մենք բոլորին ասում էինք, որ այսօր մենք շատ ավելի շատ ռեսուրսներ ունենք մարդկանց ինքնությունը պարզելու համար, քան ունեինք մի քանի ամիս առաջ։ Մի ժամանակ, եթե հանցագործների երեք տոկոսը կարող էր նույնականացվել, այսօր մենք ավելի շատ ռեսուրսներ ունենք ինքնությունը պարզելու համար։ Հետևաբար, օրենքի համաձայն՝ հեղաշրջման փորձի շատ մեղավորների սպասվում է շատ ծանր ճակատագիր։
Ցանկանում եմ ձեզ ներկայացնել տվյալները։ 15 ոստիկան և հանրահավաքի վեց մասնակից ստիպված էին տեղափոխվել կլինիկա։ Սա նույնպես շատ բան է ասում։ Բռնությունը զանգվածային էր և լայնածավալ, և կոնկրետ անձինք խստորեն կպատժվեն դրա համար։ Հոկտեմբերի 5-ը եկավ, և հեղաշրջման փորձը ձախողվեց։ Մենք բոլորս Վրաստանում ենք՝ սկսած Բիձինա Իվանիշվիլիից մինչև «Վրացական երազանքի» յուրաքանչյուր ներկայացուցիչ։ Ամեն ինչ լավ է, ամեն ինչ շատ լավ կշարունակվի, մեր երկրում անպայման խաղաղություն կլինի, և երկրի զարգացումը կշարունակվի։ Ամեն ոք, ով փորձեց ձեռք բարձրացնել մեր պետության վրա օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ, կստանա ամենախիստ պատասխանը։ Վրաստանը այն երկիրը չէ, որտեղ օտարերկրյա հատուկ ծառայություններին կարելի է տալ «հնարավորություն՝ տապալելու իշխանությունը», – ասել է Կոբախիձեն։