Իրակլի Կոբախիձե. Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ավելի ուժեղ է, քան երբևէ, և ոչ ոք չի կարող որևէ շանտաժով սասանել մեր պետության հզորությունը
Իրակլի Կոբախիձե. Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ավելի ուժեղ է, քան երբևէ, և ոչ ոք չի կարող որևէ շանտաժով սասանել մեր պետության հզորությունը

Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ավելի ուժեղ է, քան երբևէ, և ոչ ոք չի կարող որևէ շանտաժով սասանել մեր պետության ուժը,- կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով, ընդդիմության ներկայացուցիչները քաղաքի փողոցներում պատերազմի իմիտացիայի փորձ են կազմակերպել, սակայն պատերազմի այս իմիտացիան անհաջող է ավարտվել, իսկ Վրաստանում «նացմայդան» կազմակերպելու հերթական փորձը ձախողվել է։

«Կցանկանայի ևս մեկ անգամ ամփոփել անցնող շաբաթվա իրադարձությունները։ Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ավելի ուժեղ է, քան երբևէ, և ոչ ոք չի կարող որևէ շանտաժով սասանել մեր պետության հզորությունը։

Արմատական ​​ընդդիմությունը Վրաստանում «նացմայդան» կազմակերպելու փորձ ուներ: Ավելին, մեր քաղաքի փողոցներում պատերազմի իմիտացիայի փորձ կազմակերպեցին, թեպետ տեսնում եք, որ պատերազմի այս իմիտացիան անհաջող ավարտ ունեցավ և Վրաստանում «նացմայդան» կազմակերպելու հերթական փորձը ձախողվեց։

Անցած չորս տարիների ընթացքում մեր երկրում մայդան կազմակերպելու չորս փորձ է եղել, բայց պետությունը հաջողությամբ արձագանքել է բոլոր չորս փորձերին»,- ասաց վարչապետը։