Իրակլի Կոբախիձե. «Ազգային շարժումն» ու «Ախալին» օրենքի խախտումով խորհրդարան չմտնելու մասին դիմումներ են գրել, որպեսզի հետո այլևս չգրեն, բոլորը գիտեն, որ ստիպված են մտնելու

15:11, 17.11.2024

«Ազգային շարժումը» և «Ախալին» օրենքի խախտմամբ դիմումներ են գրել՝ խորհրդարան չմտնելու վերաբերյալ,- այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշեց վարչապետը, իրականում բոլորը գիտեն, որ ստիպված են լինելու մտնել խորհրդարան:

«Կարծում եմ, որ ի վերջո բոլորը կմտնեն խորհրդարան։ «Ազգային շարժումը» և «Ախալին» օրենքի խախտմամբ դիմումներ են գրել՝ խորհրդարան չմտնելու վերաբերյալ ու դա արել են մի պարզ պատճառով, որ հետո դիմումներ չգրեն: Այս դիմումները օրինական չեն, լեգիտիմ։ Իրականում, բոլորը գիտեն, որ ստիպված են լինելու մտնել խորհրդարան»,- ասաց վարչապետը։

Նմանատիպ