Իրակլի Կոբախիձե. Այսօր հնարավոր համաձայնության մի քանի կետեր կքննարկվեն
Իրակլի Կոբախիձե. Այսօր հնարավոր համաձայնության մի քանի կետեր կքննարկվեն

Հնարավոր համաձայնության մի քանի կետեր այսօր կքննարկվեն, – ասաց «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի մասնակցությամբ հանդիպումից ընդառաջ: Սա առաջին հանդիպումն է, որին մասնակցում են բոլոր կուսակցությունները:

«Այսօր առաջին հանդիպումն է անցկացվում այս ձևաչափով, որին մասնակցում են բոլոր քաղաքական կուսակցությունները: Ինչպես հայտնի է, այսօր հնարավոր համաձայնության մի քանի կետեր կքննարկվեն: Իհարկե, մենք սպասում ենք հանդիպմանը, մնացածի մասին կխոսեմ հանդիպումից հետո», – ասաց Իրակլի Կոբախիձեն:

Այնուամենայնիվ, լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք որոշիչ կլինի այսօրվա հանդիպումը, Կոբախիձեն ասաց, որ այն որոշիչ չի լինի: