Իրակլի Կոբախիձե. Այս երկրի կառավարումն ապագայում պետք է ստանձնեն երիտասարդները, շատ կարևոր է, որ այս ուղղությամբ պլանավորվի մեր աշխատանքը
«Վրացական երազանք» կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավարների, նախագահի և վարչության անդամների հետ հանդիպմանը բազմաթիվ հարցեր են ընդգծվել, անդրադարձել ենք ապագա պլաններին․ այս մասին կուսակցության գրասենյակում լրագրողներին հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով՝ հանդիպմանը նախանշվել են կոնկրետ պլաններ։
«Քննարկել ենք այն հանդիպումները, որոնք տեղի են ունեցել տարածաշրջաններում։ Բազմաթիվ հարցեր ընդգծվեցին։ Նաև անդրադարձանք մեր ապագա պլաններին՝ երիտասարդական կազմակերպության գործունեության տեսանկյունից։ Մենք շատ ակտիվորեն կաշխատենք այս ուղղությամբ, հատկապես հաջորդ երկու տարիների ընթացքում, նախանշեցինք կոնկրետ պլաններ, և ակտիվ աշխատանքը կշարունակվի»,- նշել է Կոբախիձեն։
Հարցին, թե արդյոք երիտասարդները կներգրավվեն քաղաքական կյանքում, Կոբախիձեն հայտարարել է, որ երիտասարդները դրա նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեն։
«Իհարկե, հետաքրքրությունը մեծ է։ Ընդհանրապես, այս երկրի կառավարումն ապագայում պետք է ստանձնեն երիտասարդները։ Այստեղից ելնելով՝ շատ կարևոր է այս ուղղությամբ մեր աշխատանքի ճիշտ պլանավորումը։ Կրկին կասեմ, որ մենք ակտիվորեն կաշխատենք այս ուղղությամբ հաջորդ երկու տարիների ընթացքում»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։