Իրակլի Կոբախիձե – Անհամբերությամբ սպասում եմ իմ հայ գործընկերոջ հետ այսօրվա ֆուտբոլային հանդիպմանը

17:37, 23.03.2025

Անհամբերությամբ սպասում եմ իմ հայ գործընկերոջ հետ այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու մեր ազգային հավաքականների հետ,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում։

Կառավարության ղեկավարը նշում է, որ երկու երկրներն էլ ցանկանում են նպաստել ինչպես սպորտի, այնպես էլ մարդկանց միջև հարաբերությունների զարգացմանը։

«Ուրախ եմ հյուրընկալելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Անհամբերությամբ սպասում եմ իմ հայ գործընկերոջ հետ այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը։ Մեր ցանկությունն է նպաստել ինչպես սպորտի, այնպես էլ մարդկանց միջև հարաբերությունների զարգացմանը»,- նշել է վարչապետը։

Նմանատիպ