Իրակլի Կոբախիձե. Անցած գիշեր մենք տեսանք Ռուրուայի տեսքով անձնավորված «Ազգային շարժումը»

13:06, 28.04.2021

Անցած գիշեր մենք տեսանք անձնավորված «Ազգային շարժումը» Ռուրուայի տեսքով, – լրագրողներին ասաց խորհրդարանական մեծամասնության ղեկավար Իրակլի Կոբախիձեն:

«Անցած գիշեր մենք տեսանք անձնավորված «Ազգային շարժումը»՝ Ռուրուայի տեսքով: Հավանաբար, կան որոշ մարդիկ, ովքեր նախորդ ընտրություններում սատարում էին «Ազգային շարժմանը», ցավոք, այդպիսի մարդ մեր երկրում կես միլիոն էր: Հավանաբար, յուրաքանչյուր այդպիսի մարդ երեկ երեկոյան ամաչում էր, որ ընտրություններում քվեարկել է «Ազգային շարժման» օգտին», – ասաց Իրակլի Կոբախիձեն:

Երեկ ազատ է արձակվել զենքի ապօրինի գնման-պահման-կրման մեջ դատապարտված Գիորգի Ռուրուան:

Ռուրուան լքեց բանտը այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաներման ակտ ստորագրեց Գիորգի Ռուրուայի համար:

Նմանատիպ