Իրակլի Կոբախիձե. Ադրբեջանի վարչապետի հետ հանդիպմանը մենք քննարկեցինք տնտեսական կապերի խորացման հարցը, Հարավային Կովկասում խաղաղության գաղափարին մեր նվիրվածությունը

16:34, 22.10.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը սոցիալական ցանց X-ում։

Կոբախիձեի խոսքով՝ կողմերը փոխադարձաբար վերահաստատել են ռազմավարական գործընկերությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։

««Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի հինգերորդ ֆորումի» շրջանակում ինձ համար պատիվ էր հյուրընկալել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։ Մենք վերահաստատեցինք մեր ռազմավարական գործընկերությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։ Քննարկեցինք տնտեսական կապերի, տրանսպորտային և էներգետիկ համագործակցության հետագա խորացման հարցերը, ինչպես նաև մեր հավատարմությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գաղափարին», – նշել է Իրակլի Կոբախիձեն։

Նմանատիպ