Իրակլի Կոբախիձե․ Թիմի համար տհաճ է, որ բարձրաստիճան պաշտոնյան ներքաշվել է նման գործողությունների մեջ․ դա ցավալի է, սակայն օրենքը պետք է կիրառվի՝ սա պետության պատասխանատվությունն է

16:38, 17.09.2026

Տեղի ունեցածը շատ ցավալի է։ Մնացածի վերաբերյալ որոշումը կկայացնի դատարանը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր Գրիգոլ Լիլուաշվիլիի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցին։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, օրենքը պետք է կատարվի. դա պետության պարտականությունն է։

«Տեղի ունեցածը շատ ցավալի է։ Մնացածի վերաբերյալ որոշումը կկայացնի դատարանը։ Անձնական մակարդակով ևս ես ցավալի եմ համարում տեղի ունեցածը։ Բնականաբար, թիմի համար տհաճ է, որ թիմի նախկին անդամը՝ բարձրաստիճան պաշտոնյան, ներգրավվել է նման գործողություններում։ Սա, իհարկե, շատ դժվար է՝ թե՛ անձնական առումով, թե՛ ընդհանուր առմամբ ցավալի, սակայն օրենքը պետք է կատարվի. դա պետության պարտականությունն է»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Նմանատիպ