Իրակլի Կոբախիձե․ Դրամաշնորհների կառավարման գործակալությունը դադարեցնում է գործունեությունը և կփակվի մինչև տարեվերջ
Մեկ դար առաջ ՀԿ-ներ գոյություն չունեին. դրանք հետագայում ստեղծվեցին և օգտագործվեցին որպես արտաքին միջամտության հիմնական գործիք. մենք դրա բազմաթիվ օրինակներ ենք տեսել Վրաստանում։ Հետևաբար, սխալ է, որ մենք ստեղծում ենք ՀԿ-ներ և ֆինանսավորում նման կառույցներ, – լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով՝ դրամաշնորհների կառավարման գործակալությունը ներկայումս դադարեցնում է իր գործունեությունը և կփակվի մինչև տարեվերջ։
«ՀԿ-ն արհեստական երևույթ է՝ արհեստականորեն ստեղծված արտաքին քաղաքական միջամտության նպատակով։ Երբ մենք ստեղծեցինք համապատասխան գործակալությունը, ակնհայտ դարձավ, որ հենց այդպես էլ կա։ ՀԿ-ն իր էությամբ արհեստական երևույթ է։ ՀԿ-ի միակ նպատակը կարող է լինել մեկ պետության միջամտությունը մյուսի գործերին, հենց այդ նպատակով էլ դրանք սկզբնապես ստեղծվել են։ Մեկ դար առաջ ՀԿ-ներ գոյություն չունեին։ Դրանք հետագայում ստեղծվեցին և օգտագործվեցին որպես արտաքին միջամտության հիմնական գործիք։ Մենք դրա բազմաթիվ օրինակներ ենք տեսել Վրաստանում։ Հետևաբար, սխալ է, որ մենք ստեղծում ենք ՀԿ-ներ և ֆինանսավորում նման կառույցներ։ Սա է այս որոշման պատճառը», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։