Իրակլի Կոբախիձե․ «Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության խորացումը առանձնահատուկ նշանակություն ունի, Վրաստանը շատ ավելի առաջ կգնա տնտեսական ներուժի իրացման առումով»
Իրակլի Կոբախիձե․ «Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության խորացումը առանձնահատուկ նշանակություն ունի, Վրաստանը շատ ավելի առաջ կգնա տնտեսական ներուժի իրացման առումով»

«Ընդհանուր առմամբ, Կենտրոնական Ասիայի երկրների հետ մեր համագործակցության խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի»,- այս մասին Տաջիկստանում վրացի լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Վրաստանը 7 երկիր կապում է Սև ծովի և, համապատասխանաբար, արևմտյան տարածության հետ: Առևտրատնտեսական տեսանկյունից կարևոր է այս ներուժի առավելագույն օգտագործումը։

«Այս առումով նույնպես կարևոր է Տաջիկստանի հետ մեր համագործակցության խորացումը։ Նաև գիտեք, որ վերջերս այց ունեցանք Ղրղզստան, շուտով այց կունենանք Ղազախստան, հուլիս ամսին Վրաստան են ժամանելու Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները, համապատասխանաբար, հարաբերություններում ունենք շատ լավ դինամիկա, և այս ամենը կնպաստի մեր տարանցիկ գործառույթի զարգացմանը։ Գիտեք, որ խոշոր ներդրումներ են կատարվում այս ամենի մեջ, կապվածության, տարանցիկ գործառույթի ուժեղացման գործում, դրա հետ մեկտեղ մեծ նշանակություն է տրվում հարաբերությունների զարգացմանը ինչպես հարևան երկրների հետ, գիտեք, որ հիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ, ինչպես նաև առավելագույնս զարգացնում ենք հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Այս գործընթացների հիման վրա Վրաստանը շատ ավելի առաջ կգնա սեփական տնտեսական ներուժի յուրացման տեսանկյունից։ Սա մեր գլխավոր առաջնահերթություններից մեկն է»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։