Իրակլի Կոբախիձե. Այսպես կոչված ժողովրդավարության փառատոնում ցուցադրված են նաև Սահակաշվիլիի նկարները, ինչը նշանակում է, որ իրականում գոյություն ունի «ավտորիտարիզմի փառատոն», որը ֆինանսավորվում է օտարերկրյա դոնորների կողմից

14:51, 04.08.2024

«Որքան գիտեմ, այսպես կոչված ժողովրդավարության փառատոնում ցուցադրված են նաև Սահակաշվիլիի նկարները։ Սա նշանակում է, որ իրականում կա «Ավտորիտարիզմի փառատոն»։ Ամենացավալին այն է, որ Վրաստանում «Ավտորիտարիզմի փառատոնը» ուղղակիորեն ֆինանսավորվում է օտարերկրյա դոնորների կողմից»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով՝ այս ամենը շատ վատ է։

«Սա սխալ միջամտություն է ընտրական գործընթացներին։ Ցավոք, ընտրություններն անցկացվելու են ընտրական սկզբունքների կոպիտ խախտումների ֆոնին, թեև այդ խախտումներն իրականում չեն կարող արտացոլվել արդյունքներում։ Վրաց հասարակությունն ամեն ինչ լավ տեսնում է: Հետևաբար, ինչպիսի միջամտություն էլ իրականացվի, այդ թվում՝ արտաքին միջամտությունը ընտրական գործընթացներին, դա որևէ էական ազդեցություն չի ունենա ընտրությունների արդյունքների վրա, այդ թվում՝ դրսից ֆինանսավորվող «ավտորիտարիզմի փառատոնները» չեն վերադարձնի ավտորիտարիզմը Վրաստան », – ասել է Կոբախիձեն։

Նմանատիպ