Իրակլի Կիրցխալիա․ «Հերոսների հիշատակը մեզ պարտավորեցնում է վերադարձնել մեր աբխազ և օս քույրերին ու եղբայրներին բացառապես խաղաղության և հաշտեցման միջոցով»

18:17, 27.09.2026

«Հերոսների հիշատակը մեզ պարտավորեցնում է վերագտնել միմյանց՝ մեր աբխազ և օս քույրերին ու եղբայրներին, բացառապես խաղաղության, պրագմատիկ քաղաքականության և հաշտեցման միջոցով», – հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիան Հերոսների հուշահամալիրում, որտեղ նա հարգանքի տուրք է մատուցել զոհված հերոսներին՝ Սուխումիի անկման տարելիցի կապակցությամբ։

Ըստ Կիրցխալիայի՝ Վրաստանը վերջին շրջանի իր պատմության ընթացքում շատ ծանր տարիներ է ապրել և գիտակցել պատերազմի իրական գինը։

Իրակլի Կիրցխալիան նշել է, որ սեպտեմբերի 27-ը երկրի նորագույն պատմության ամենացավալի օրերից մեկն է, և խոնարհել է գլուխը՝ ի հարգանքս զոհված հերոսների։

«Այս հերոսների հիշատակը մեզ պարտավորեցնում է թույլ չտալ, որ նման ողբերգությունը երբևէ կրկնվի Վրաստանում։ Հասարակության բացարձակ մեծամասնության պահանջն ու ցանկությունն է, որ մեր տարածքային ամբողջականությունը վերականգնվի բացառապես խաղաղ ճանապարհով, և մեր թիմն ամեն ինչ կանի դրան հասնելու համար», – հայտարարել է Իրակլի Կիրցխալիան։

Նմանատիպ