Իրակլի Քադագիշվիլի. Եկեղեցու վրա հարձակման նպատակը հեղինակությանը վնասելն է. հարձակման կթիրախավորվեն բոլոր նրանք, ովքեր կունենան պատրիարքության հեռանկար
Իրակլի Քադագիշվիլի. Եկեղեցու վրա հարձակման նպատակը հեղինակությանը վնասելն է. հարձակման կթիրախավորվեն բոլոր նրանք, ովքեր կունենան պատրիարքության հեռանկար

Ցավոք, պետք է ասել, որ Վրաստանում և երկրից դուրս կան ուժեր, որոնք նպատակաուղղված աշխատում էին Վրաստանի եկեղեցու վարկաբեկման համար. այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Քադագիշվիլին:

Նրա խոսքով՝ հարձակման կթիրախավորվեն բոլոր նրանք, ովքեր կունենան պատրիարքության հեռանկար:

«Ցավոք, պետք է ասել, որ Վրաստանում և երկրից դուրս կան ուժեր, որոնք նպատակաուղղված աշխատում էին Վրաստանի եկեղեցու վարկաբեկման և պառակտում ստեղծելու համար: Մենք բոլորս լավ հիշում ենք սանձարձակ արշավը հենց պատրիարքի և եկեղեցու դեմ: Հիմա, իհարկե, նրանք կշարունակեն այդ պայքարը, մանավանդ երբ տեսան, որ վրաց ժողովուրդն այդպիսի աջակցություն ունի եկեղեցու և պատրիարքի նկատմամբ: Այնպես որ, նրանց այս հարձակումը եկեղեցու վրա կշարունակվի: Նպատակը մեկն է՝ առավելագույնս վնասել հեղինակությունը: Թեև իրենք էլ գիտեն, որ արդյունք չի լինի, բայց կարծում են, որ հենց գործընթացը բացասական ֆոնին տանելն արդեն որոշակի արդյունք է: Բնականաբար, Շիո սրբազանի վրա հարձակումներն այժմ կուժեղանան, քանի որ նա կարող է լինել պատրիարքական գահի թեկնածուներից մեկը: Բոլորի նկատմամբ, ովքեր կունենան նման հեռանկար, հարձակում կիրականացվի», – հայտարարել է Քադագիշվիլին: