Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի փոխնախագահի հետ հանդիպում է ունեցել է տեսակոնֆերանսի ձևաչափով
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) փոխնախագահ, Ալան Պիլոուի հետ հանդիպում է ունեցել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել, Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի հետ համագործակցությամբ, Վրաստանում իրականացված հաջող ծրագրերի վրա: Նշվեց, որ մինչ օրս EBRD-ի օգնությունը կազմել է 4 միլիարդ եվրո, ընդհանուր առմամբ ավելի քան 250 նախագծերում: Նշվեց, որ իր պորտֆելի ամենամեծ մասնաբաժինը գալիս է մասնավոր հատվածի վրա, ինչը շատ ուժեղ և կայուն ազդեցություն ունի Վրաստանի տնտեսության վրա:
Ընդգծվեց նաև, որ Վրաստանը եվրոպական ինտեգրման գործընթացում հետևում է տնտեսական վերափոխման եվրոպական ուղուն, որում մեծ դեր ունի Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի աջակցությունը:
Բացի այդ, հանդիպման ընթացքում քննարկվել է EBRD-ի ներգրավվածությունը տնտեսական ոլորտում: Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է հետագայում ամրապնդել համագործակցությունը Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի հետ:
Բանակցությունները հիմնականում վերաբերել են «կովիդ 19»-ով պատճառած մարտահրավերներն և կարևորվել է EBRD-ի կարևոր դերը ինչպես համավարակային, այնպես էլ փոքր և միջին բիզնեսին, հետհամավարակային փուլում աջակցելու գործում:
Հանդիպմանը քննարկվել են նաև Վրաստանի վարչապետի նախաձեռնած տասնամյա զարգացման ծրագրի հիմնական ասպեկտները: Զրույցի ընթացքում դրական գնահատվեց, Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի աջակցությամբ ստեղծված ներդրողների խորհուրդը, որը աջակցում է, որը հանդիսանում է կառուցվածքային երկխոսության անկախ հարթակ՝ բիզնեսի, միջազգային կազմակերպությունների, դոնորների և Վրաստանի կառավարության միջև:
Տեղեկատվությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը: