Իրակլի Ղարիբաշվիլին վետերաններին շնորհավորել է Վետերանների օրվա առթիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին վետերաններին շնորհավորել է Վետերանների օրվա առթիվ:
«Հարգարժան վետերաններ, մեր երկրի արժանի և հավատարիմ պաշտպաններ, ցանկանում եմ սրտանց շնորհավորել այս օրվա կապակցությամբ: Դուք մեր երկրի ազատությունը և արժանապատվությունը պաշտպանելու համար, ձեր կյանքի և առողջության ռիսկի գնով, մարտի դաշտում հավատարմորեն ծառայել եք երկրին, հիմք դրել մեր պաշտպանության ուժերի հերոսական պատմությունը և շարունակել մեր անվանի նախնիների ավանդույթները:
Ես խոնարհվում եմ ձեր վաստակի առջև: Խոնարհվում եմ այն խիզախ մարտիկների, ձեր մարտակից ընկերների առջև, ովքեր զոհվել են մարտի դաշտում, սակայն նրանց հերոսությունը և անձնուրացությունը մնացել է , որը օրինակելի է յուրաքանչյուր հայրենասեր քաղաքացու համար:
Ձեզ անհրաժեշտ է ավելի շատ աջակցություն, մեր պետությունը պարտք է ձեզանից յուրաքանչյուրին»,- նշում է Ղարիբաշվիլին:
Վրաստանում Վետերանների օրը նշվում է 2014 թվականի հոկտեմբերի 17-ից: