Վրաստանի նախկին վարչապես Իրակլի Ղարիբաշվիլին վերադարձել է «Վրացական երազանք» կուսակցություն: Այս մասին հայտնի է դարձել «Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստից հետո, որին ներկա էր նաև Իրակլի Ղարիբաշվիլին:
Իրակլի Ղարիբաշվիլու կուսակցություն վերադառնալու մասին հայտարարությունն արել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, Իրակլի Ղարիբաշվիլին զբաղեցնելու է «Վրացական երազանքի» քաղաքական քարտուղարի պաշտոնը:
Իրակլի Ղարիբաշվիլին 2013 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 24-ը զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը: