Իրակլի Ղարիբաշվիլին Թոռնիկե Ռիժվաձեի հրաժարականի կապակցությամբ տարածված տեղեկությունը համարում է աբսուրդ, անորոշ և հիմքից կտրված
Իրակլի Ղարիբաշվիլին Թոռնիկե Ռիժվաձեի հրաժարականի կապակցությամբ տարածված տեղեկությունը համարում է աբսուրդ, անորոշ և հիմքից կտրված

Ընդդիմության ներկայիս աժիոտաժը անհասկանալի է և զուրկ է որևէ հիմքից: Իհարկե, ես չեմ կարող լուրջ մեկնաբանություն տալ այս մասին: Դա աբսուրդ է, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Այս մեկնաբանությամբ Ղարիբաշվիլին պատասխանեց լրագրողի այն հարցին, թե արդյոք Աջարիայի կառավարության նախագահը հրաժարական է տալիս:

Նրա խոսքով, Թոռնիկե Ռիժվաձեն ամենահաջողակ կառավարիչներից մեկն է ու արդյունավետ մենեջեր:

«Թոռնիկե Ռիժվաձեն ամենահաջողակ կառավարիչներից մեկն է, արդյունավետ մենեջեր, մեր թիմի անդամ: Ընդդիմության ներկայիս աժիոտաժը անհասկանալի է և զուրկ է որևէ հիմքից: Իհարկե, ես չեմ կարող լուրջ մեկնաբանություն տալ այս մասին, դա աբսուրդ է», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: