Իրակլի Ղարիբաշվիլին ծաղկեպսակ է դրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գերեզմանին
Իրակլի Ղարիբաշվիլին ծաղկեպսակ է դրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գերեզմանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ միասին պետական ​​այցով գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում:

Պաշտոնական հանդիպումներից առաջ Վրաստանի կառավարության ղեկավարը պատվիրակության անդամների հետ այցելել է Աթաթուրքի դամբարան և ծաղկեպսակ դրել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գերեզմանին: Իրակլի Ղարիբաշվիլին դամբարանի հուշամատյանում գրառում է կատարել:

«Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը անջնջելի հետք է թողել ոչ միայն Թուրքիայի, այլև մարդկության պատմության մեջ: Նրա անունը, որպես առաջադեմ առաջնորդ և ժամանակակից թուրքական պետության հիմնադիր, անմահ է և երբեք չի մոռացվի», – նշված է գրառման մեջ:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: