Իրակլի Ղարիբաշվիլին` ՆԱՏՕ-ում անցկացված հանդիպումների մասին. Եվս մեկ անգամ ամփոփեցինք այն առաջընթացը, որը մենք արձանագրել ենք վերջին տարիներին
Իրակլի Ղարիբաշվիլին` ՆԱՏՕ-ում անցկացված հանդիպումների մասին. Եվս մեկ անգամ ամփոփեցինք այն առաջընթացը, որը մենք արձանագրել ենք վերջին տարիներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում գնահատեց ՆԱՏՕ-ում անցկացված հանդիպումները Բրյուսել կատարած այցի ընթացքում և նշեց, որ հերթական անգամ ամփոփվել է վերջին տարիներին Վրաստանի կողմից պաշտպանության և անվտանգության ոլորտում ձեռք բերված առաջընթացը:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարեփոխումների իրականացման մեջ ներգրավված պետական ​​պաշտոնյաներին:

«Մենք շատ հաջող այց կատարեցինք ՆԱՏՕ: Եվս մեկ անգամ ամփոփեցինք այն առաջընթացը, որը մենք արձանագրել ենք վերջին տարիներին պաշտպանության և անվտանգության ոլորտում: Կրկին շնորհակալություն բոլորին, ովքեր ներգրավված էին այս գործընթացին», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: