Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաշխարհային առաջնորդների 26-րդ գագաթնաժողովին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի նոյեմբերի 1-2-ը Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով համաշխարհային առաջնորդների 26-րդ գագաթնաժողովին։
Կառավարության ղեկավարի հետ միասին, Միացյալ Թագավորություն են մեկնել փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։
Վարչապետը նոյեմբերի 1-ին ելույթ կունենա գագաթնաժողովի մասնակիցների առջև և կկենտրոնանա համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերների և կլիմայի փոփոխության հետևանքով բխող վտանգներին դիմակայելու համար համատեղ աշխատանքի կարևորության վրա։
Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 2021 թվականի 26-րդ համաժողովի շրջանակներում Վրաստանի վարչապետը բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա։
Գլազգոյում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ը տեղի կունենա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովը (COP26): Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում պետությունների և կառավարությունների ղեկավարները կքննարկեն, թե ինչպես ուժեղացնել ջանքերն ու համակարգված գործողությունները Փարիզի համաձայնագրի և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային հռչակագրի վերաբերյալ և լուծել կլիմայի փոփոխության մարտահրավերները: Գագաթնաժողովին կմասնակցեն շուրջ 120 երկրների ղեկավարներ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։