Իրակլի Ղարիբաշվիլին հրապարակել է բաց նամակ
Ես ուզում եմ հանրությանը ճշմարտությունն ասել այն մասին, թե ինչու եմ բանտում։ Անցյալ տարի սկսված այսպես կոչված «կոռուպցիայի դեմ պայքարի» արշավի հիմնական նպատակն էր ինձ բանտարկել և քաղաքականապես ոչնչացնել։ Ես լիակատար պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամեն ինչ արել եմ՝ թիմի և ինձ համար թանկ մարդու հետ կոնֆլիկտից խուսափելու համար», – սոցիալական ցանցերում գրել է Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Հենց այս նպատակով էլ ես հրաժարվեցի իրավական պայքարից և մինչև վերջ հետևեցի ինձ համար կործանարար գործընթացին, որպեսզի չվնասեմ պետության և թիմի շահերը։ Ցավոք, դրա դիմաց ես ստացա բեմադրված կեղտոտ սադրանք, բազմաթիվ ստեր և անարդարություն։ Այս ամբողջ ընթացքում հանրությունն ինձնից ոչ մի խոսք չի լսել։ Ես այս փորձությանը դիմացա լիակատար համբերությամբ, բայց ինձ համար անսպասելիորեն՝ հուլիսին, ստացա երեկ հրապարակածս նամակը, որն ինձ ուղարկել էր Մամուկա Մդինարաձեն։ Նույն օրը ես նրան հայտնեցի իմ դիրքորոշումը՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ չեմ պատրաստվում վերադառնալ քաղաքականություն, և այս «ռիսկի դեմ» ապահովագրվելու համար առաջարկեցի իմ տեսլականը, բայց ի պատասխան ինձ ասացին, որ դեռևս կա 1% ռիսկ, որ ես կվերադառնամ քաղաքականություն, և դրա համար անհրաժեշտ է ինձ կոռուպցիայի մեղադրանք առաջադրել և խոստովանել դա։ Սա այն կարմիր գիծն էր, որը ստիպեց ինձ անել կյանքիս ամենադժվար քայլը։ Հետևաբար, քանի որ ես այլ ընտրություն չունեմ, ստիպված եմ սկսել պայքարել», – գրում է Ղարիբաշվիլին։