Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավար Դիմիտրիոս Կարաբալիսի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավար Դիմիտրիոս Կարաբալիսի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավար Դիմիտրիոս Կարաբալիսի հետ։

Վրաստանի կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարը ներածական հանդիպման ժամանակ շնորհավորել է դիվանագետին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։

«Շեշտվել է դիտորդական առաքելության՝ որպես տեղում գործող միակ միջազգային մեխանիզմի դերը տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության ապահովման գործում։

Իրակլի Ղարիբաշվիլին և Դիմիտրիոս Կարաբալիսը խոսել են Վրաստանի օկուպացված շրջաններում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով անվտանգության միջավայրի, հումանիտար ու մարդու իրավունքների առումով ստեղծված բարդ իրավիճակի մասին։ Վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությանը։

Զրույցն անդրադարձել է նաև տարածաշրջանում և աշխարհում անվտանգության միջավայրին և մարտահրավերներին։

Հանդիպմանը մասնակցել է կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն»,- ասված է կառավարության տարածած տեղեկատվության մեջ։