Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Սաուդյան Արաբիայի դեսպանին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Սաուդյան Արաբիայի դեսպանին

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Աբդուլլահ Ալ-Մութայրին:

Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար և դրական գնահատել Վրաստանի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության և երկկողմ հարաբերությունների զարգացման աճող դինամիկան:

Նախարարը հույս հայտնեց, որ առաջիկայում պաշտպանության ոլորտում համագործակցությունն էլ ավելի կխորանա: Հանդիպման հիմնական թեման էր ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցությունը: