Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Rothschild & Co-ի գործադիր տնօրենի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Rothschild & Co ընկերության գործադիր տնօրեն Արիել Մալարդ դե Ռոթշիլդի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում վարչապետի մամուլի ծառայությունը։
Նրանց խոսքով, կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը քննարկվել է Վրաստանում բարենպաստ ներդրումային միջավայրը։
«Վարչապետը նշել է, որ կառավարության տնտեսական թիմը ինտենսիվ աշխատում է խոշոր ներդրումային նախագծերի վրա, որոնք առաջիկայում նախատեսվում է առաջարկել օտարերկրյա ներդրողներին։ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, խոսքը գնում է զբոսաշրջության, ինչպես նաև լոգիստիկ և արդյունաբերական նախագծերի, այդ թվում՝ ֆինանսական կենտրոնների ստեղծման մասին, և Վրաստանի կառավարությունը առավելագույնս կաջակցի երկրում ներդրումներ կատարելով հետաքրքրված բիզնեսի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի վարչապետի օտարերկրյա ներդրումների գծով հատուկ խորհրդական Վազիլ Հուդակին»,- նշված է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։