Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Փիթեր Ֆիշերին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Փիթեր Ֆիշերին

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պիտեր Ֆիշերին։

«Վրացական երազանք»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը Իրակլի Ղարիբաշվիլին և Փիտեր Ֆիշերը խոսել են Վրաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների և բազմաթիվ ոլորտներում հաջող համագործակցության հարցերի մասին։ Նշվել է, որ առավել ամրապնդվում է տարբեր ոլորտներում երկու երկրների երկարաժամկետ գործընկերության դրական դինամիկան։

«Վրացական երազանքի» նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի դեսպանին՝ Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու հարցում ցուցաբերած ամուր աջակցության համար և նշել, որ Գերմանիան Վրաստանի բարեկամ պետությունն է և հուսալի գործընկեր։ Զրույցն անդրադարձել է նաև Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակին և տարածաշրջանում ընթացող գործընթացներին»,- ասվում է «Վրացական երազանք»-ի տարածած տեղեկատվության մեջ։