Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է OMV Petrom նավթային ընկերության ղեկավարներին, որոնք Վրաստանում շարունակում են նավթի և գազի արդյունահանման գործընթացը
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է OMV Petrom նավթային ընկերության ղեկավարներին, որոնք Վրաստանում շարունակում են նավթի և գազի արդյունահանման գործընթացը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ միասին, հանդիպել է Վրաստանում նավթ ու գազ արդյունահանող OMV Petrom SA նավթային ընկերության ղեկավարների հետ: Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը ընդգծվել է ծրագրի կարևորությունը:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը նշվել է, որ համաձայնագրի արդյունքում, Վրաստանը կմիանա այն երկրներին, որտեղ ընթանում են նավթի և գազի որոնման աշխատանքները: Նախագիծը նախատեսում է 25 տարի ժամկետով նավթի և գազի արդյունահանման համար, Սևծովյան մայրցամաքային շելֆում (տարածքը՝ 5 228 քառ. կմ.) երկրաբանական և երկրաֆիզիկական տվյալների արդյունահանում, ձեռքբերում և մշակում:

Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունը ողջունում է համագործակցությունը, եվրոպական նավթային ընկերությունների տասնյակում մտնող OMV- ի դուստր OMV PETROM-ի հետ և պատրաստ է աջակցել նրան ծրագրի հաջող իրականացման գործում:

Կառավարության ղեկավարի խոսքով, խոշոր ընկերության մուտքը ևս մեկ ապացույց է այն բանի, որ Վրաստանում գործարար միջավայրը, այդ թվում ՝ նավթի և գազի արդյունահանման ոլորտը, թափանցիկ է և գրավիչ համաշխարհային նշանակության նավթային հսկաների համար:

Հանդիպմանը OMV PETROM-ի կողմից մասնակցում էին, ընկերության գործադիր տնօրեն Քրիստինա Վեչերեն, OMV PETROM-ի գնահատման և հետազոտությունների տնօրեն Բերնարդ Կրեյները և OMV PETROM-ի բիզնեսի զարգացման և առևտրային տնօրեն Ժոզե Ռաֆայել Դուկ-Ռամիրեսը:

Վարչապետի հետ հանդիպումից հետո, կառավարության վարչակազմում ստորագրվեց համաձայնագիր, որը ստորագրեցին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, ​​նավթի և գազի պետական գործակալության պետ, Գիորգի Տատիշվիլին, իսկ OMV Petrom SA-ի կողմից Խոսե Ռաֆայել Դուկ-Ռամիրեսը և Բեռնար Կրեյները:

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, նավթի և գազի պետական գործակալությունը, 2020 թվականի հունիսի 22-ին անցկացրեց բաց միջազգային մրցույթ, Սևծովյան II և III արտոնագրային բլոկների վրա, որի ընթացքում հաղթող ճանաչվեց OMV  ընկերության դուստր՝ OMV PETROM SA ընկերությունը: