Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։
Ինչպես հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության առաջնահերթ ոլորտները, ինչպես նաև ընթացիկ և ապագա նախագծերը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին՝ բարեփոխումների օրակարգի իրականացման գործում Վրաստանի կառավարության աջակցության համար և նշել, որ Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում տարիների ընթացքում։
Հանդիպմանը նշվել է, որ Վրաստանն ակտիվորեն ներգրավված է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Կենտրոնական Եվրոպայի և Բալթյան երկրների տարածաշրջանային խմբի աշխատանքներում և հաջողությամբ ավարտել է նշված խմբի համակարգումը 2017 և 2021 թվականներին։
Նշվեց նաև, որ Կենտրոնական Եվրոպայի և Բալթյան երկրների տարածաշրջանային խմբում աշխատանքը նոր հնարավորություններ է ստեղծել Եվրամիության փորձի փոխանակման համար։