Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իրանի դեսպանին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իրանի դեսպանին

«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մահմուդ Ադիբիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև երկկողմ համագործակցության հարցեր։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանում և տարածաշրջանում առկա իրադարձություններին ու մարտահրավերներին։ Ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը։

Տեղեկությունը տարածում է «Վրացական երազանքի» մամուլի ծառայությունը։