Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Չինաստանի դեսպան Լի Յանի հետ:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը ուշադրությունը բևեռել են «կովիդ 19»-ի ժամանակահատվածում Չինաստանի կառավարության հետ սերտ համագործակցության, ինչպես նաև պատվաստանյութեր ստանալու գործընթացում Չինաստանի օժանդակության վրա: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին, Չինաստանի կողմից Վրաստանին «Սինովակի» 100 000 դեղաչափ նվիրելու համար և կարևորել է կարճ ժամանակում պատվաստանյութերի լրացուցիչ դեղաչափերի մատակարարումը:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները: Նշվել է Վրաստանի և Չինաստանի միջև գործընկերության բարձր մակարդակը, որը վերջին տարիներին էլ ավելի է զարգացել:
Վարչապետը և դեսպանը քննարկել են նաև երկու երկրների միջև գոյություն ունեցող տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցությունը: Ընդգծվել է Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կարևորությունը առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման գործում: Նշվեց, որ համավարակը որոշակի մարտահրավերներ է առաջացրել այս ուղղությամբ և հույս հայտնվեց, որ առևտրատնտեսական ցուցանիշները, ինչպես նաև երկկողմ երթևեկությունը շուտով կվերադառնան նախահամավարակային ցուցանիշներին», – ասված է վարչապետի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ: