Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Բելգիայի վարչապետի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Բելգիայի վարչապետի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոսի հետ:

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, Բելգիայի Թագավորության վարչապետի աշխատակազմում կայացած հանդիպմանը կարևորվել է Վրաստանի և Բելգիայի Թագավորության միջև երկկողմ հաջող համագործակցությունը, ինչպես նաև մեր երկրի կողմից եվրոպական ուղղու վրա ձեռք բերված առաջընթացը: Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի իշխանությունները համապատասխան քայլեր է ձեռնարկում 2024 թվականին Եվրամիությանը լիիրավ անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու համար:

«Կողմերը կենտրոնացան «կովիդ 19»-ի համավարակի պատճառով առաջացած մարտահրավերների վրա, ներառյալ  տնտեսական ուղղությամբ և նշեցին պատվաստումների և համատեղ ջանքերի դերը, համավարակը ժամանակին հաղթահարելու գործում: Առանձնահատուկ ընդգծվեց պատվաստանյութերի արդարացի բաշխման անհրաժեշտությունը, որպեսզի բոլոր երկրները ունենան հավասար հնարավորություններ, կարողանան լիարժեք գործի դնել տնտեսությունը և աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի:

Վրաստանի վարչապետի խոսքով, հետհամավարակային փուլում կառավարության կարևորագույն գերակայություններն են տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը, օտարերկրյա ուղղակի ներդրումների խրախուսումը և զբոսաշրջության ոլորտի վերականգնումը:

Ընդգծվեց Բելգիայի Թագավորության հետ առևտրատնտեսական կապերի ամրապնդման և բիզնեսի միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները մարդու իրավունքների և արդարադատության ոլորտում»,- նշված է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:

Նրանց խոսքով, կողմերը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտում համագործակցությունը:

«Նշվեց, որ Վրաստանը, 2023 թվականին հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցելու է Բելգիայի արվեստի փառատոնին – Եվրոպալիային:

Ուշադրության կենտրոնում էին տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, նոր աշխարհաքաղաքական պատկերը և իրավիճակը բռնազավթված տարածքներում:

«Ալեքսանդր Դե Կրոսը Իրակլի Ղարիբաշվիլիին վերահաստատեց Բելգիայի Թագավորության ամուր աջակցությունը Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրմանը, ինչպես նաև Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ», – ասված է վարչապետի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:

Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան և Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Եվրամիությունում Վրաստանի առաքելության ղեկավար, Նատալի Սաբանաձեն: