Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մուլմանի հետ: Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը:
Նրանց խոսքով, հանդիպմանը քննարկվել են Վրաստանի եւ Ավստրիայի երկկողմ հարաբերությունները:
«Պատրաստակամություն հայտնվեց լիովին յուրացնել երկրների միջեւ հարաբերությունների ներուժը տնտեսության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության եւ բնապահպանության ոլորտներում:
Նշվել է, որ վրացական կողմը պահպանում է շահագրգռվածությունը Վրաստան ավստրիական բիզնեսի և ներդրումների ներգրավման հարցում: Ընդգծվեցին Վրաստանում ընթացող հաջող նախագծերը՝ ավստրիական հայտնի ընկերությունների մասնակցությամբ:
Զրույցը կենտրոնացած էր Covid-19-ի առաջ քաշած մարտահրավերների և համաճարակի դեմ պայքարի վրա: Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ավստրիացի դիվանագետին՝ Վրաստան «AstraZeneca» պատվաստանյութի 5000 դոզա առաքելու համար», – ասվում է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: