Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկա Օլսոնի հետ։

Կառավարությունում կայացած հանդիպմանը քննարկվել է երկու երկրների ռազմավարական գործընկերությունը։ Ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման կարեւորությունը։

Իրակլի Ղարիբաշվիլին և Էրիկա Օլսոնը նաև անդրադարձել են տարածաշրջանում և աշխարհում առկա անվտանգության միջավայրին։ Այս ուղղությամբ ընդգծվել է վարչապետի նախաձեռնած Հարավկովկասյան խաղաղության և հարևանության նախաձեռնության կարևորությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռք բերած շոշափելի առաջընթացին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։