Իրակլի Ղարիբաշվիլին համավարակի պատճառով արտաքին պարտքի ավելացման մասին - Այս տարի մենք կնվազեցնենք 60%-ոց ցուցանիշը և մեր ակընկալիքներով կիջնենք մոտ 55%-ի
Այս տարի մենք կնվազեցնենք 60%-ոց ցուցանիշը և ըստ գնահատականների, այն կհասնի մոտ 55%-ի, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է խորհրարանում, զեկույցի և երկրի զարգացման տասնամյա ծրագրի ներկայացումից հետո, ի պատասխան համավարակի պատճառով արտաքին պարտքի ավելացման մասին հարցին:
Կառավարության ղեկավարի խոսքով, խնդիր պետք է լինի նաև առաջիկա մի քանի տարիների ընթացքում նախահամավարակային մակարդակին վերադառնալը, որը կազմում է մոտ 40%:
«Այս տարի մենք ցուցանիշը կնվազեցնենք մինչև 60% և մեր գնահատականներով կհասնենք մոտ 55%-ի: Բացի այդ, մեր խնդիրը պետք է լինի առաջիկա մի քանի տարիներին վերադառնալ նախահամավարակային մակարդակին, որը կազմում է մոտ 40%: Սա պետք է լինի մեր խնդիրը», – հայտարարել է վարչապետը: