Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կայցելի Իմերեթիի տարածաշրջան
Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կայցելի Իմերեթիի տարածաշրջան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կայցելի Իմերեթիի տարածաշրջան:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, կառավարության ղեկավարը կայցելի Քութայիսիի միջազգային համալսարան և հանդիպում կանցկացնի համալսարանի առաջին շրջանավարտների հետ:

Նրանց տեղեկությամբ, Քութայիսիի միջազգային համալսարանը, որի նախագծի զարգացման համար «Քարթու» հիմնադրամը ներդրել է ավելի քան մեկ միլիարդ եվրո, բացվել է 2020 թվականին, համավարակի պայմաններում: Վրացի դասախոսների հետ միասին համալսարանում դասախոսություններ են կարդում աշխարհի առաջատար համալսարանների գիտնականները: Հիմնադրման օրվանից համալսարանը համագործակցում է աշխարհի առաջատար համալսարաններից մեկի ՝ Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ:

Այսօր, վարչապետը կբացի Քութայիսիի օլիմպիական չափանիշների լողավազանի կառուցումը և շենքի հիմքում կտեղադրի խորհրդանշական պարկուճ:

Վարչապետը կբացի նաև Քութայիսիի օդանավակայանի նոր տերմինալը: Վերանորոգված օդանավակայանի տերմինալի մակերեսը մոտ 6 անգամ ավելի մեծ է, քան հին տերմինալի մակերեսը և կազմում է 30 000 քառակուսի մետր: Կառավարության ղեկավարը Իմերեթի կատարած այցի ընթացքում, կայցելի նաև Վանիի վերանորոգված հնագիտական ​​թանգարան: