Իրակլի Ղարիբաշվիլիին հյուրընկալել է Հայաստանի պաշտպանության նախարարը
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:
Այցի շրջանակներում, պաշտոնական դիմավորման արարողությունից հետո, Իրակլի Ղարիբաշվիլին իր առաջին հանդիպումն անց է կացրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության, հանդիպմանը ուշադրություն է դարձվել տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցերին: Իրակլի Ղարիբաշվիլին գործընկերոջը ծանոթացրել է Վրաստանի պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումների և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման ճանապարհին արձանագրված առաջընթացի հետ:
Հանդիպման ավարտին, նախարարները Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև ստորագրել են երկկողմ համագործակցության ծրագիրը: Փաստաթուղթը ստորագրելուց հետո Իրակլի Ղարիբաշվիլին և Դավիթ Տոնոյանը հայտարարություններ են արել լրատվամիջոցների համար:
Այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, վաղ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպելու է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Հայաստանի կաթողիկոս պատրիարք Գարեգին Բ-ի հետ: