Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, կառավարության վարչակազմում տեղի է ունեցել կառավարության նիստ: Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախարարների կաբինետը քննարկել է օրակարգում ընդգրկված 13 հարց:
Այսօրվա նիստում կառավարությունը որոշեց, որոշակի արտոնություններ սահմանել այն ֆերմերներին, ովքեր ցանկանում են գնել վարձակալված հողամասերը: Մասնավորապես, համեմատաբար փոքր հողատարածքներ վարձակալած ֆերմերները կկարողանան այն գնել 25% զեղչով: Որոշումը կվերաբերի մինչև 2000 ֆերմերի:
Այս որոշման նպատակն է բարձրացնել գյուղատնտեսական նշանակության հողերի մատչելիությունը, ինչը կնպաստի տնտեսության զարգացմանը և զբաղվածությանը:
Ինչպես նաև, այսօրվա նիստում Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն կառավարության ղեկավարին տեղեկացրեց «Նորացված տարածաշրջաններ» ծրագրի ընթացքի մասին: Նշվեց, որ հատուկ հանձնաժողովի նիստերը անց են կացվում ակտիվորեն, ընտրվում են հատուկ տարածքներ, որտեղ պետք է իրականացվեն ծրագրով նախատեսված նախագծերը: Ծրագրի շրջանակներում անցյալ շաբաթ հանձնաժողովի նիստեր են անցկացվել արևմտյան Վրաստանում:
«Նորացված շրջաններ» աննախադեպ ծրագիրը, որն իրականացվում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու նախաձեռնությամբ, ընդգրկում է Վրաստանի 63 մունիցիպալիտետներ և միայն առաջին փուլի մոտավոր արժեքը 500 միլիոն լարի է: Ծագիրը նախատեսում է մարզերի ուրբանային նորացում, ինչը ենթադրում է պետական, մունիցիպալ և մասնավոր նշանակության օբյեկտի զարգացում:
Տեղեկատվությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը: