Իրակլի Ղարիբաշվիլի. Ես ուզում եմ իմ թիմի անունից ասել, որ մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության, մենք երբեք դուռը չենք փակել
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես ուզում եմ իմ թիմի անունից ասել, որ մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության, մենք երբեք դուռը չենք փակել

Ես ուզում եմ իմ թիմի անունից ասել, որ մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության, մենք երբեք դուռը չենք փակել,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում։

Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, այժմ գլխավոր խնդիրը պետք է լինի հանգիստ շարունակե կառուցել երկիրը, զարգացնել այն, պահպանել խաղաղությունը և հնարավորինս սեղմ ժամկետում հասնել բոլոր առաջադրված նպատակներին։

«Մեր իշխանությունը, մեր կառավարությունը, մեր իշխող թիմը պատրաստ է դրան։ Ինչպես գիտեք, թվարկված պայմաններում կա մեկ ուղիղ հղում, հոդված, պայման, որ մեր հասարակությունը, մեր քաղաքական ուժերը պետք է կարողանան վերջ տալ բևեռացմանը։ Ուզում եմ իմ թիմի անունից ևս մեկ անգամ հայտարարել, որ մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության, երբեք դուռը չենք փակելու։ Ուզում եմ հստակ ասել, որ մենք պատրաստ ենք եղել, միշտ էլ լինելու ենք, միասին աշխատելու մեր երկրի ապագայի, մեր ազգային շահերի հետ կապված հարցերի շուրջ, իրական բանավեճ, քննարկում, հիմնավորում ունենալ, և դա պետք է լինի նորմալ, հանգիստ, կառուցողական, առողջ վիճակում: Սա մեր ցանկությունն է, և հուսով եմ, որ մեր ընդդիմախոսները կվերցնեն այդ պատասխանատվությունը, քանի որ բևեռացմանը վերջ դնելը հիմնական հոդվածներից մեկն է:

Ուզում եմ ևս մեկ անգամ լավատեսորեն փաստել, որ կարծում եմ՝ իրենք իրենց ամբիցիաները, սեփական ցանկությունները, սեփական նպատակները երկրի շահերից ավելի ցածր են դասելու, քանի որ մեզ համար գլխավորը մեր պետության, մեր երկրի ապագան է և հետո՝ մեր կուսակցական և անձնական շահերը։

Ես ուզում եմ մեր ժողովրդին մաղթել խաղաղություն, մեր երկրի միավորում և եվրոպական ապագա։ Վրաստանի ապագան Եվրամիությունում է»,- ասել է Ղարիբաշվիլին։