Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանը պատրաստ է երկուշաբթի օրը սկսել զանգվածային պատվաստումները
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանը պատրաստ է երկուշաբթի օրը սկսել զանգվածային պատվաստումները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, զանգվածային պատվաստումները կսկսվեն երկուշաբթի օրը: Այդ մասին Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է կառավարության վարչությունում կայացած ճեպազրույցում:

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանն այսօր ստացել է մեկ միլիոն դոզա «Սինովակ» և «Սինոֆարմ» պատվաստանյութեր:

«Այսօր մենք ստացել ենք պատվաստանյութի մեկ միլիոն դոզա, դրանք չինական՝ «Սինոֆարմ» և «Սինովակ» պատվաստանյութերն են: Միլիոն դեղաչափ արդեն տեղում է, և մենք պատրաստ ենք երկուշաբթի օրվանից սկսել զանգվածային պատվաստումների գործընթացը: Ես կցանկանայի բնակչությանը լրացուցիչ տեղեկություններ տրամադրել հաջորդ դոզաների մասին: Ինչպես գիտեք, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ակտիվորեն աշխատում ենք ուղղակիորեն արտադրողների հետ: Ինչպես եղավ չինական պատվաստանյութերի դեպքում, մենք ակտիվորեն բանակցեցինք և հաջողությամբ ավարտեցինք այն: Մենք ակնկալում ենք լրացուցիչ միլիոն, և այն, հավանաբար, ներկրվելու է մեկ ամսից՝ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: «Սինոֆարմի» կես միլիոն դոզա և «Սինովակի» կես միլիոն դոզա: Ընդհանուր առմամբ մենք պատվիրել ենք երկու միլիոն», – ասաց Ղարիբաշվիլին: