Իրակլի Ղարիբաշվիլի. Ուկրաինայի ղեկավարության հայտարարությունների ֆոնին՝ իրեն հարգող երկրի կառավարությունը կգործի այնպես, ինչպես մենք ենք գործում, պաշտպանում է ժողովրդի շահերը, միևնույն ժամանակ, մենք համերաշխ ենք ուկրաինացիների հետ
Իրակլի Ղարիբաշվիլի. Ուկրաինայի ղեկավարության հայտարարությունների ֆոնին՝ իրեն հարգող երկրի կառավարությունը կգործի այնպես, ինչպես մենք ենք գործում, պաշտպանում է ժողովրդի շահերը, միևնույն ժամանակ, մենք համերաշխ ենք ուկրաինացիների հետ

Մենք պաշտպանում ենք մեր երկիրը, ժողովրդի շահերը: Միևնույն ժամանակ, մենք պաշտպանում ենք ուկրաինացի ժողովրդի շահերը և համերաշխություն ենք հայտնում նրանց,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարության հայտարարությունների լույսի ներքո՝ իրեն հարգող երկրի կառավարությունը կգործի այնպես, ինչպես Վրաստանի կառավարությունը։

«Մենք գործում ենք մեր երկրի ազգային շահերին համապատասխան։ Մենք միացել ենք բազմաթիվ բանաձեւերի, 400-ից ավելի բանաձեւերի, հայտարարությունների։ Այժմ արտգործնախարարը Նյու Յորքում է եվրոպացի այլ առաջնորդների հետ։ Նա մասնակցել է ՄԱԿ-ի վեհաժողովին, ելույթ է ունեցել մեր երկրի անունից, ներկայացրել մեր դիրքորոշումը: Եվս մեկ անգամ հստակ արտահայտվել է համերաշխություն, աջակցություն և հարգանք Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Եթե ​​ինչ-որ մեկը ցանկանում է դրանից ավելին անել, ուզում եք մեկնել Կիև, բոլորն ազատ են, և մենք ոչ մեկին չենք սահմանափակում:

Մյուս կողմից, ուզում եմ ձեզ ասել. Ուկրաինայի ղեկավարությունից հնչող քաղաքական հայտարարությունների ֆոնին, իհարկե, ցանկացած իրեն հարգող երկրի կառավարություն և իշխանություն կգործի այնպես, ինչպես պետք է գործի, ինչպես մենք ենք գործում: Մենք պաշտպանում ենք մեր երկիրը, մեր ժողովրդի շահերը։ Միևնույն ժամանակ, իհարկե, մենք պաշտպանում ենք ուկրաինացի ժողովրդի շահերը և ևս մեկ անգամ համերաշխություն ենք հայտնում նրան։

Բոլոր ուկրաինացիները, ովքեր գտնվում են մեր երկրում, ապրում են ապահով: Մենք նրանց համար հնարավորինս հարմարավետություն ենք ստեղծել, ուկրաիներենով դպրոցներ ենք բացել, և անում ենք հնարավորը։ Բարեբախտաբար, փառք Աստծո, մենք այն իշխանությունն ենք, որը խուսափեց երկրորդ ճակատից, սադրանքներից։ Եթե ​​իշխանություն լիներ ապակառուցողական ընդդիմությունը, ապա այսօր Վրաստանում, ինչպես Ուկրաինայում, տարածքի մի զգալի մասը կվերածվեր պոլիգոնի։ Այնպես որ, եկեք բոլորս լինենք հանգիստ, խաղաղ, զբաղվենք մեր գործերով և հոգ տանենք մեր երկրի մասին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։