Իրակլի Ղարիբաշվիլի. Պատվաստանյութի առաջին չափաբաժիններն արդեն Վրաստանում են, հաջորդ դոզաներն ստանալուց հետո կշարունակվի բնակչության տարբեր խմբերի պատվաստումը
Իրակլի Ղարիբաշվիլի. Պատվաստանյութի առաջին չափաբաժիններն արդեն Վրաստանում են, հաջորդ դոզաներն ստանալուց հետո կշարունակվի բնակչության տարբեր խմբերի պատվաստումը

Պատվաստանյութի առաջին չափաբաժիններն արդեն Վրաստանում է, – այդ մասին սոցցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ինչպես նշում է Ղարիբաշվիլին, առաջին փուլում Վրաստանը ստացել է «Աստրազենեկա» պատվաստանյութի 43 200 չափաբաժին, որով կսկսի պատվաստվել բժշկական անձնակազմը:

«Բանակցություններ են ընթանում մեր բարեկամ երկրների ու տարբեր արտադրողների հետ: Մոտ ապագայում պատվաստանյութի հաջորդ չափաբաժիններն ստանալուն պես, կշարունակվեն բնակչության տարբեր խմբերի պատվաստումները», – ասաց Ղարիբաշվիլին:

Այսօր Վրաստան է ժամանել կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը: