Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր իրավապահները բանալիով բացեցին Միխեիլ Սաակաշվիլիի թաքստող հանդիսացող բնակարանի դուռը, ինչը խոսում է շատ բանի մասին
Մեր իրավապահները բանալիով բացեցին Միխեիլ Սաակաշվիլիի թաքստող հանդիսացող բնակարանի դուռը, ինչը խոսում է շատ բանի մասին, – քվեարկությունից հետո լրագրողներին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ինչպես նշել է վարչապետը, ամեն ինչ արվել է խաղաղ ելքի հասնելու համար:
«Մենք ընտրեցինք այն պահը, երբ Սաակաշվիլին մենակ էր այս բնակարանում: Հետեւաբար, ես կարծում եմ, որ մենք արեցինք այն, ինչ ասել էինք: Ես բնակչությանը կասեմ, որ այն, որ մեր իրավապահները բանալիով բացեցին Միխեիլ Սաակաշվիլիի բնակարանի դուռը, խոսում է շատ բանի մասին: Ով է կազմալուծվել և ով է ամբողջովին սնանկ, կարծում եմ, այս փաստը նույնպես վկայում է այդ մասին: Իրավիճակը լիովին վերահսկվում էր: Մենք գիտենք ավելին, քան նրանք պատկերացնում էին: Ի վերջո, մենք ամեն ինչ արեցինք խաղաղ արդյունքի հասնելու համար», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: