Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք տեսել ենք «Ազգային շարժման» կեղծ, անհասկանալի և անհեթեթ խոստումները, մենք լավ գիտենք, թե ինչպես էին նրանք ստի մեջ ապրեցնում իրենց կառավարման օրոք, մեր խոստումներն իրատեսական են
Մենք տեսել ենք «Ազգային շարժման» կեղծ, անհասկանալի և անհեթեթ խոստումները, մենք լավ գիտենք, թե ինչպես էին նրանք ստի մեջ ապրեցնում իրենց կառավարման օրոք, մեր խոստումներն իրատեսական են, – Օզուրգեթիում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կառավարության ղեկավարի խոսքով, «Վրացական երազանքը» բնակչության համար ավելին կանի, քան նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր ընտրողներին:
«Մենք թույլ չենք տա Սաակաշվիլիին եւ Մելիային, ովքեր արդեն մեկ անգամ ավերել են երկիրը, դա անել երկրորդ անգամ: Մենք տեսել ենք կեղծ, անհասկանալի ու անհեթեթ խոստումներ, մենք շատ լավ գիտենք, թե ինչպես էին նրանք ապրեցնում ստի մեջ իրենց կառավարման տարիներին: Հետևաբար, դա հետաքրքիր չէ: Այն խոստումը, որը մենք տվել ենք և տալիս ենք, իրատեսական է, և դա այն է, ինչ մենք կարող ենք անել մեր ժողովրդի համար: Խոստանում եմ, մենք կանենք նույնիսկ ավելին, քան նախընտրական քարոզարշավի խոստումն էր», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: