Իրակլի Ղարիբաշվիլի. Կախի Կավսաձեի անմոռանալի դերերն արժանի են համընդհանուր ճանաչման, վրաց հասարակությանը ցավակցում եմ այս մեծ մարդու մահվան առթիվ
Իրակլի Ղարիբաշվիլի. Կախի Կավսաձեի անմոռանալի դերերն արժանի են համընդհանուր ճանաչման, վրաց հասարակությանը ցավակցում եմ այս մեծ մարդու մահվան առթիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնում դերասան Կախի Կավսաձեի մահվան առթիվ:

Վարչապետը ցավակցություն է հայտնել Կավսաձեի ընտանիքի անդամներին և վրաց հասարակությանը:

«Շատ ցավում եմ, որ այսօր ևս մեկ մեծ վրացի հեռացավ մեզանից: Մահացավ իսկական ժողովրդական արտիստ, բոլոր ժամանակների վրաց հանդիսատեսի սիրելի, իր կյանքի ընթացքում լեգենդ դարձած Կախի Կավսաձեն: Նրա անմոռանալի դերերը արժանի են համընդհանուր ճանաչման բոլոր սերունդների շրջանում, այդ պատճառով նա վրաց ժողովրդի կողմից պարգևատրվեց մեծագույն պարգևով՝ ամենամեծ սիրով:

Այս մեծ մարդու ու դերասանի մահվան կապակցությամբ ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին, վրաց հասարակության», – գրել է Ղարիբաշվիլին ցավակցական նամակում:

85 տարեկան հասակում մահացել է դերասան Կախի Կավսաձեն: